Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում ապրիլին բացվելիք «Ռիբոկ» սպորտային ակումբն ապահովելու է 120-300 նոր աշխատատեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան «Ռիբոկ» սպորտային ակումբ, որը շահագործման կհանձնվի ապրիլին` ապահովելով 120-300 նոր աշխատատեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռիբոկ»-ն ամենամեծն է տարածաշրջանում և հագեցած է ոլորտի նորագույն սարքավորումներով: Սպորտային համալիրի շինարարությունը սկսվել է 2015 թվականի հունվարին և երկու տարիների ընթացքում շինարարական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 300 շինարար բանվոր: Ծրագրին հիմնադիր ղեկավարներ Արմինե և Պետրոս Գևորգյանները նախատեսում են 2017-2020 թվականների ընթացքում ստեղծել 120-300 նոր աշխատատեղ` միջինը 200 հազար դրամ աշխատավարձով:

Միջազգային ֆիթնես ոլորտում առաջատար «Ռիբոկ» ապրանքանիշի հետ կնքվել է ֆրանչայզինգի պայմանագիր, իսկ ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 23 միլիոն եվրո, որից 8 միլիոնը սարքավորումներն են, 15 միլիոնը՝ շինությունը: Ներկայումս  ընթացնում են ներքին հարդարման աշխատանքները:

«Նմանատիպ կառույց ԱՊՀ երկրներում գոյություն չունի: Նման կենտրոններ գործում են Իսպանիայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում: Համաշխարհային մակարդակի ցանկացած նորարարություն ընդգրկված է մեր սրահում: Իսկ գնային քաղաքականությունը համապատասխանելու է տեղական շուկային, այսինքն՝ լինելու են մրցակցային գներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակումբի գլխավոր տնօրեն Արմինե Գևորգյանը:

Ակումբը տեղակայված է 15.000 քմ տարածքի վրա, եռահարկ շինության մակերեսը կազմում է 8000 քմ:

Սպորտային համալիրում կաշխատեն մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստումներ կանցնեն արտերկրում: «Ռիբոկ» սպորտային ակումբի մարզասրահի մենեջեր Հարութ Սեֆելյանի խոսքով` Հայաստանում կան այս ոլորտի բազմաթիվ մասնագետներ, և նման մարզասրահը հնարավորություն կտա աշխատելու հայրենիքում:

«Մեր սարքավորումները շատ նորարական են, հաճախորդները չեն հոգնի իրենց վազքի ընթացքից: Մեր մարզասարքերը այնպիսին են, որ եթե ձեր կողքին չլինի մարզիչ, ապա սարքը ցույց կտա՝ ինչ անել»,-ասաց Սեֆելյանը:

«Ռիբոկ» սպորտային ակումբը կարող է տարեկան սպասարկել 15 հազար հաճախորդի: Ակումբի առանձնահատկություններից է նաև բազմաֆունկցիոնալ սքվոշի դահլիճը, որ ապակյա սպորտային հատակով և շարժական պատերով է: Ակումբում տեղակայված է 50մ երկարությամբ օլիմպիական լողավազան` տարբեր բարձրության ցատկերի աշտարակներով:

Մարզահամալիրը շահագործման կհանձնվի ապրիլին:

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ