Ադրբեջանում վերջին երկու օրերին 6 մարդ ինքնասպան է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի 2-ին և 3-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 6, ինքնասպանության փորձի 1 դեպք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ինքնասպանություն կատարած անձինք պատկանում են տարբեր տարիքային խմբերի: Ինքնասպանության 6 դեպքի պատճառները բացահայտելու համար հետաքննչական աշխատանքներ են իրականացվում:
Ադրբեջանցի հոգեբանների կարծիքով` Ադրբեջանում ինքնասպանության դիմողներին չպետք է դիտել որպես թույլ անձանց, քանի որ ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:
Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2017-ին այդ երկրում արդեն 38 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 7-ը կին, երկուսը` անչափահաս են եղել:
2017-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 10 դեպք:



