Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կրակոցներ են հնչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում փետրվարի 4-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Միջադեպը տեղի է ունցել Աթաթուրքի անվան օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ:
Միկրոավտոբուսով անհայտ անձինք, չենթարկվելով կանգ առնելու մասին ոստիկանների հրամանին, կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի:
Նախնական տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսի մեջ եղել է 3 մարդ, որոնք ներկայումս հետախուզվում են թուրքական ոստիկանության կողմից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



