Թոխմախին «բարտեր» են արել Սնխչու հետ. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր տեղեկություններով՝ բավականին հետաքրքիր «բարտեր» Է տեղի ունեցել Էրեբունի-Շենգավիթ ընտրատարածքում, ուր ԲՀԿ-ից ռեյտինգային պատգամավորության թեկնածու է առաջադրվելու իշխանություններից նեղացած, բայցև ՀՀԿ-ից դուրս գալու համարձակություն չունեցած Թոխմախի Մհերի՝ արտասահմաններում ուսանած որդի Դավիթը։ Ինչից էլ իր հերթին ահավոր նեղված է 2008-ից էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավար, ԲՀԿ հիմնադիր, ԲՀԿ-ի համար ժամանակին մեծ թվով ձայներ ապահոված Սնխչի Հարութը՝ Հարություն Կարապողոսյանը։ Վերջինս մեկ շաբաթ առաջ դիմում է գրել և դուրս եկել «Բարգավաճ Հայաստանից», քանզի դեմ է եղել Թոխմախի որդու հայտնվելուն հարազատ կուսակցությունում։
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Էրեբունի-Շենգավիթում նա ռեյտինգայինով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու ՀՀԿ-ի կողմից։ Առաջադրվելու եք՝ հարցրինք վերջինիս։ «Փորձելու եմ»։ Ունե՞ք ՀՀԿ աջակցությունը։ «Ինչ ասել է՝ աջակցություն, դեռ 1992-ից ես քանիցս առաջադրվել եմ, խայտառակ աջակցություն եմ ստացել ժողովրդի կողմից, ինչ-ինչ պատճառներով պատգամավոր չեմ դարձել։ Այժմ անկուսակցական եմ, բայցև, այո, առաջադրվելու եմ ՀՀԿ ցուցակով»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



