Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հասու են դարձել աշխարհում 1.3 միլիարդ մարդու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և հատկապես դրանց խորհրդանիշը` Անմոռուկը, ծառայել է իր բուն նպատակին: Ապրիլի 22-24-ը Երևանում կայացած միջոցառումները հեռարձակվել են աշխարհում հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որը դիտել է 1 միլիարդ 300 միլիոն մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին ընդառաջ: «Հաշվի առնելով, որ բոլոր միջազգային ալիքներն ուղիղ հեռարձակում էին ապահովել, դա հնարավորություն տվեց լայն զանգվածի ծանոթանալ մեր միջոցառումների բովանդակությանն այնպես, ինչպես մենք ուզում էինք փոխանցել աշխարհին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին ի պատասխան, թե դա ինչ փոխեց Թուրքիայի հասարակության մոտ, պաշտոնյան նշեց, որ դեռևս հունվարին ընդունված Համահայկական հռչակագրում հղում է կատարվել Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն զանգվածին, որն այսօր պատրաստ է առերեսվել իր պատմությանն ու նորովի ընդունել այն իրականությունը, որից մեզ բաժանում է մեկ դար: «Ես միշտ եղել եմ այն համոզմանը, որ ճանաչման գործում կարևոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության դերը: Վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումն ուղղակիորեն պայմանավորված է լինելու այդ երկրում քաղաքացիական հասարակության կայացմամբ ու առաջընթացով»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` միջոցառումների բերած ամենամեծ փոփոխությունը կրեցինք մենք ինքներս: «Այն մեր ինքնաընկալման ու անցած ճանապարի վերագնահատման փոփոխությունն էր: Ես իրոք հիացմունքով էի նայում մեր հայրենակիցների դեմքերին, ովքեր գալիս էին Ծիծեռնակաբերդ, գալիս էին դեռևս ապրիլի 24-ից ամիսներ առաջ, անընդհատ հոսքով, նրանց բոլորի դեմքին կար վերածննդի գաղափարը: Ցեղասպանությունը ոչ միայն տապալվեց որպես ծրագիր, քանի որ հայ ժողովուրդը չվերացվեց, այլ հայ ժողովուրդն ապրեց իրական վերածնունդ, կարողացավ համախբվել, դարձավ կուռ»,-նկատեց նա:

Գործնական առումով, ըստ Վիգեն Սարգսյանի, 100-րդ տարելիցի միջոցառումները ձևավորեցին փոխգործակցության նոր մոդելներ Հայաստանի և Սփյուռքի միջև: «Մենք բոլորս միասին աշխատեցինք, 100-րդ տարելիցի միջոցառումների հաջողություններն ապացուցում են փոխգործակցության հսկայական ուժը: Կարծում եմ, որ ողջ աշխարհի հայության համար Հայաստանը դարձավ տուն, ուր ուզում են վերադառնալ որպես գաղափարների համախմբման վայր, ուր կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, որտեղ կարելի է ծրագրեր իրականացնել»,-շեշտեց Վիգեն Սարգասյանը:

 

Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա