Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դանակահարված՝ մի-մի ուդառով 2 հոգու նակաուտ արեց». Գուրգեն Արսենյանի օգնականի գործով վկան ապշած է տուժողի ուժի վրա. Video

ՎԻԴԵՈ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:

Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարությունից առաջ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Աղմուկն ու ծեծի ընթացքն այնպիսին են եղել, որ այդ վաղ ժամին մեքենայով Մաշտոցի պողոտայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, ներկայացել է՝ որ ԱԺ պատգամավոր է, ու սաստել է երիտասարդներին, պահանջել է վերջ տալ ծեծկռտուքին:

Երիտասարդները թողել են ծեծվող Գևորգին, ով այդ ընթացքում դիմել է փախուստի, ու «ագրեսիվ կերպով մոտեցել են» պատգամավորին ու նրա օգնական Ա. Գալստյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի, պաշտպանվել են:

Հարձակվողներից՝ Անդրանիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով վնասվածք է պատճառել պատգամավորի օգնականին, ով ակտիվորեն դիմադրել ու հետ է մղել հարձակվողներին:

Գուրգեն Արսենյանն ու Ավետիս Գալստյանը նստել են մեքենա ու, տեսնելով, որ Գալստյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, մեկնել են հիվանդանոց: Դեպքի վայր են հասել նախ ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնական ուժեր են խնդրել: Ամբաստանյալներից երեքին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, Երևանի Հանրապետության հրապարակում նաև մի քանի դրվագ կողոպուտ են կատարել: Ըստ մեղադրանքի՝ տուժող տղամարդկանցից հափշտակվել են բջջային հեռախոս, կրակայրիչ, ինչպես նաև նրանց գրպաններում եղած գումարները:

Այս նիստին դատարան էր ներկայացել գործով վկայի կարգավիճակ ունեցող պատգամավոր Գուրգեն Արսենյանը, սակայն չհարցաքննվեց՝ նիստը, հանրային պաշտպաններից մեկի զբաղվածությամբ պայմանավորված՝ կարճ տևելու պատճառով:

Դատարանը հարցաքննեց մեկ վկայի՝ թիվ 44 ավտոբուսի 56-ամյա վարորդ Կարապետ Մինասյանին:

Ավտոբուսը դեպքի վայրում է եղել այն պահին, երբ ամբաստանյալները արդեն թողել էին առաջին ծեծվողին՝ Գևորգ Մ.-ին, և պատգամավորին ու նրա օգնականին էին անցել:

Վկա Կարապետը նայեց ամբաստանյալներին ու միայն մեկին ճանաչեց. «Էն մեր ախպորը ճանաչեցի»,- ասաց նա՝ մատնացույց անելով մեջների «Քաչալին»՝ Հակոբ Բոյաջյանին:

Նախագահողը հարցրեց. «Ձեր եղբա՞յրն է ամբաստանյալը»:

Վկան պատասխանեց. «Չէ՜: Դե էդպես ասում են՝ «մեր ախպեր»... Բոլորն էլ նրան կճանաչեն, որ մի անգամ տենան...»:

Վկան հայտնեց, որ իր վարած ավտոբուսը մոտեցել է կանգառի մոտ հավաքվածներին, ինքը կանգնեցրել է ավտոբուսը, չնայած ուրիշ մեքենաները չէին կանգնում, անցնում-գնում էին: Ինքը չի էլ հասցրել իջնել, բայց ուղևորները իջել են, այդ պատճառով դեպքի վայրն ավելի մարդաշատ է դարձել: Այդ պատճառով ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները վկան չի տեսել, ոչ էլ նրանց դեմքերն է մտապահել, միայն մեջների անմազ երիտասարդն է տպավորվել, մեկ էլ՝ տուժող Ավետիս Գալստյանը, ումով վկան ուղղակի հիացած էր ու մի քանի անգամ կրկնեց. «Ում տենում էի հետո, ասում էի՝ պատկերացնո՞ւմ եք, մարդը՝ դանակով խփնված, մի-մի ուդարով էրկու հոգու տեղում նակաուտ արեց, նակաուտ էղածներից մեկը, էլ չասեմ՝«մեր ախպեր... Քաչալն էր, պինդ էլ տղա ա էրևում, մյուսը փոքր-մոքր էր, հետո ուզում էին նրան բարձրացնեն, նորից ընկնում էր՝ կամ անքուն լինելուց էր, կամ էլ թույլ տղա էր... Իսկ դուք երևի շատ ուժեղ եք, հա՞»,- տուժող Ավետիս Գալստյանին դառնալով՝ հռետորական հարց հնչեցրեց վկան:

Ըստ վկայի՝ ինքը Գալստյանին դանակահարելու պահը չի նկատել. «Կողիս ուղևորն ասավ՝ վա՛յ, արա, խփեց... Հետո Արսենյանն իջավ ռուլից...»:

Նախագահողը միջամտեց. «Ռուլը ո՞րն է, Արսենյանն ո՞վ է՝ մանրամասն ներկայացրեք»:

«Պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր մեքենայից զենք վերցրեց ու իջավ, զենքը տեսնելով՝ էդ տղերքը իրանց մի քիչ հավաքեցին... Կարող ա խաղալիք ատրճանակ էլ լիներ, չգիտեմ... Հետո տուժող Գալստյանը նստեց ղեկին, Արսենյանը՝ նրա կողքին, ու գնացին: Ես էլ շարժվեցի, էդ ժամանակ արդեն ԳԱԻ-ն դվիժենուն թարս գալիս էր... Ես որ ավտոբուսով մոտեցել էի դեպքի վայրին, էնքամ խառն էր, ես էլ անմիջապես ավտոբուսի դռները բացեցի, ժողովուրդը իջավ, հավաքվածները շատացան... Օբշի կռվողները 5 հոգի են էղել... Երբ ես մոտենում էի, մեկը փողոցն անցնում էր, կարծեցի՝ խմած ա, դեռ ասի էլ՝ առավոտ շուտ էս ո՞նց ա հարբել, բայց մի կին ուղևոր ասավ, թե էդ տղեն ծեծված ա, սկզբում նրան են ծեծել, հետո պատգամավորը մոտեցել ու կանգնել ա, դրան թողել են... Ես ամեն մեկի գործողությունները չեմ կարող նկարագրել: Հայհոյանքներ լսել եմ, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ ո՞վ էր հայհոյում...»:

Դատախազը հարցրեց. «Կռվողներից ո՞վ էր ակտիվ, ի՞նչ էին անում...»:

Վկան պատասխանեց. «Իմ ուղևորներից մի կին էր շատ ակտիվ...»: Հետո շարունակեց. «Ես ռուլից չիջա, չկողմնորոշվեցի էլ՝ ոնց էղավ, ոնց չէղավ... Կռիվ էր, էլի, ես շատ գիտեմ... Էս՝ ես եմ, էս՝ իմ ռուլը, էդ կռիվն էլ մի 10 մետր ինձանից առաջ էր... Եթե խառը չլիներ՝ կտենայի, բայց շատ խառն էր, իմ ավտոբուսի ժողովուրդն էլ էր խառնվել... Հա, տեսել եմ՝ էս «Քաչալը» նակաուտ էղած՝ ընկած էր, ես նրան աբյեզդ եմ արել գնալիս... Մեկի ձեռքին էլ դանակ եմ տեսել, «Քաչալը» չէր հաստատ, էդ տղեն դանակը ձեռքով հետևին պահած էր, երբ Արսենյանը զենք հանեց... Իմ մեջ տպավորվել ա մենակ՝ տուժող Գալստյանի խփելը, էդ ո՜նց՝ մի-մի ուդարով... Իմ ուղևորներից մի կնոջ էլ կանգառից ներքև էի վերցրել, նա էն առաջի տղուն ծեծելու պահին կանգառում ա էղել, վախեցել ու ներքև ա իջել: Իմ մշտական ուղևորն ա, էդ ժամին մշտական ուղևորներ ունեմ, կանգառից դուրս նրան նստացրի, նա ասավ, որ կանգառում կռիվ էր, մի քանի հոգով մեկին ծեծում էին... Էդ կինը ասավ՝ էդ մարդիկ՝ Արսենյանն ու օգնականը, եթե չլինեին, էն տղին սպանում էին...»:

ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. Աբրահամյան