Մոսկվան դեմ Է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան դեմ Է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն՝ պնդելով Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելու անթույլատրելիությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ անթույլատրելի Է Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը եւ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք իրականացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի պատկան մարմինների հետ»,-ասել Է նա փետրվարի 3-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի կեսին Լապշինը գրել Էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, որտեղ նա «սեւ ցուցակում» Է ներառված ԼՂՀ այցելելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



