Էրդողանը կայցելի Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:
Դեսպանի խոսքով` քննարկման ժամանակ օրակարգային կարևոր հարցերից է լինելու Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացումը: «Նախ և առաջ օրակարգ ենք բերելու հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորվող վիզային ռեժիմի ազատականացումը գործարարների և քաղաքական գործիչների համար»,- ասել է դեսպանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



