Չղջիկ-ռոբոտը կփոխարինի անօդաչուներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող Է փոխարինել սովորական անօդաչու թռչող ապարատներին: Դրա աշխատանքի ցուցադրությամբ տեսագրությունը հրապարակվել Է Science Magazine հանդեսի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Bat Bot-ը կարող Է նմանակել չղջիկների թռիչքաձեւը, այդ թվում՝ սավառնել եւ վայրասլաց թռիչք կատարել: Դրա թեւերի բացվածքը 50 սանտիմետր Է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ:
Ռոբոտն ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ Է քվադրոկոպտերից եւ կարող Է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս: Այն առաջարկվում Է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ եւ ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



