Ռեքս Թիլերսոնը հանդիպել է իր ենթակաների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք չենք կարող թույլ տալ, որ անձնական համոզմունքները գերիշխեն միասնական թիմով աշխատելու ունակության հանդեպ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտի աշխատակիցների առաջ,հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Մի քանի օր առաջ Պետքարտուղարության հազար աշխատակիցներ նամակ էին ստորագրել, որում անհամաձայնություն էին հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթին վերաբերող հրամանագրերի կապակցությամբ, որոնցով ժամանակավորապես արգելվում է յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։
Թիլերսոնն այս կապակցությամբ ասել է «Առաջինն ինչ ես հարցնում եմ ինքս ինձ ամեն առավոտ արթնանալիս հետևայլն է «Արդյո՞ք անվտանգության մեջ են մարդիկ»։ Մեր ընտանիքի՝ Պետդեպարտամենտի անդամներից յուրաքանչյուրի անվտանգությունը ոչ միայն առաջնահերթություն է , այլեւ կարեւորագույն արժեք ինձ համար ու հիմա դա կարեւորագույն արժեք կդառնա այս դեպարտամենտի համար»,- ասել է Թիլերսոնը։
«Արտաքին քաղաքական ծառայությունը Պետդեպարտամենտի միակ բաղկացուցիչը չէ, - նշել է պետքարտուղարը,- Պետդեպարտամենտի քաղաքացիական ծառայողները անփոխարինելի դերակատարում ունեն մեր բոլոր հաջողություններում։ Այն , որ նրանք աշխատում են հասարակայնոթյան աչքերից հեռու, չի նվազեցնում նրանց նշանակությունը մեր գործում։ Ձեր նվիրվածությունը, ձեր մասնագիտական հմտությունները , ձեր սթափ դատողություններն են այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք հիմա»։



