ԱՄՆ իշխանությունները թուլացրել են Ռուսաստանի ԱԴԾ նկատմամբ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները թուլացրել են պատժամիջոցային ռեժիմը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ։ Դա հետեւում է «Թիվ մեկ գլխավոր արտոնագիր» փաստաթղթից, որը հրապարակել է ԱՄՆ Ֆիննախի պատժամիջոցային ստորաբաժանումը, հայտնում է «Կոմերսանտը»։
Ըստ փաստաթղթի, թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները»ԱԴԾ մասնակցությամբ, որոնք մինչ այդ արգելված են եղել ԱՄՆ նախագահի 2015 ապրիլի 1-ի ու 2016թ․ դեկտեմբերի 28-ի հրամանագրերով։ Որոշ բացառություններ պահպանվում են։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները ԱՄՆ 44-րդ նախագահ ԲԱրաք Օբաման սահմանել էր դեկտեմբերին, իր պաշտոնը լքելուց առաջ։ Իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել էր, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը եղել են Ռուսաստանի ոտնձգությունները Ուկրաինայի ինքնիշխանության ու ամբողջականության հանդեպ։



