Վլադիմիր Պուտինը պաշտպանական կառույցների 17 գեներալի է պաշտոնանկ արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է պաշտպանական գերատեսչություններում աշխատող 17 գեներալի, հիմնականում` ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: ТАСС գործակալության փոխանցմամբ` համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Զբաղեցրած պաշտոնից ազատել ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վիկտորովիչին, ՌԴ քաղպաշտպանության նախարարության հրշեջ-փրկարարական ուժերի վարչության տնօրենին», -ասվում է վերոնշյալ փաստաթղթում:
Նույն հրամանագրով աշխատանքից ազատվել են նաև ՌԴ ԱԻՆ-ի տարածքային քաղաքականության վարչության տնօրեն գեներալ-գնդապետ Յուրի Կովալյովը, ՆԳՆ Կարաչաևո-Չերկեսյան Հանրապետության գծով ղեկավար, ոստիկանության գեներալ-մայոր Կազիմիր Բոտաշևը և այլ բարձրաստիճան զինվորական կոչում ունեցող անձինք:



