Ուկրաինական տանկերը մտել են Ավդեեւկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում են Ուկրաինայի զինված ուժերի տանկերը, որոնք տեղակայված են Ադվեեւկայի բնակելի տների միջեւ: Տեսագրությունը BBC-ի թղթակից Թոմ Բարիջը հրապարակել Է Twitter-ի իր օգտահաշվում:
«Ավդեեւկայում մենք հանդիպեցինք ուկրաինացի զինվորականների եւ տանկերի ու լսեցինք, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»,-գրել Է լրագրողը:
Սոցցանցի օգտատերերը նաեւ նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետեւում գտնվում են ԵԱՀԿ-ի առաքելության ավտոմեքենան ու ներկայացուցիչները:
Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրաինացի ուժայինները հայտարարել են Դոնբասում իրադրության սրվելու մասին: Հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են գնդակոծումների ինտենսիվությունը մեծացնելու եւ Դոնեցկի շրջանում շփման գծում հարձակման անցնելու փորձերի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



