Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Ավելի ուշ Մերկելը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, կքննարկվի փախստականների հետ կապված հարցը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը նախօրեին հայտնել էր, որ Թուրքիայում հանդիպումների ժամանակ Մերկելը բարձրացնելու է մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների ոտնահարման հարցը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



