Վարչապետը պետական ընկերություններին հանձնարարեց ներկայացնել 2017թ. գործարար ծրագրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ապահովել պետական բաժնեմասով ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: «Հանրապետական գործադիր մարմնների ղեկավարներին հանձնարարում եմ 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասով ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինն իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրման մասի, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները` ընկերության եկամուտներն ըստ եկամուտների աղբյուրների, ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը ներառյալ, նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական ու այլ ծախսերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, ֆինանսական այլ ծախսերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարե ն Կարապետյանը:



