Բաքուն հրաժարվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից գերեվարված իր զինծառայողից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAysor.am-ը գրում է.
ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից գերեվարված Էլնուր Հուսեյնզադեն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող չէ, հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն:
«Ադրբեջանի ԶՈւ կողմից առաջնագծում սադրանքի ու կորուստների մասին տեղեկատվությունը կեղծ է: Ինչ վերաբերում է Էլնուր Հուսեյնզադեին, նա զինծառայության ընթացքում պարբերաբար խախտել է բանակային կանոնակարգն ու արդյունքում հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ շարքերից», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Ավելի վաղ, ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



