Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից շարունակում են ազատվել. հերթը հասել է Գորիսի քաղաքապետի քրոջը. «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել:
Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է և համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու և առաջկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



