Բրիտանական խորհրդարանը քվեարկեց Brexit-ի գործարկման օգտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն: տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խորհրդարանում երկօրյա քննարկումներից հետո ԵՄ-ից դուրս գալու կառավարության օրինագիծը պաշտպանել Է 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը:
Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը եւ լիբերալ դեմոկրատները, ինչպես նաեւ 47 լեյբորիստ պատգամավորներ եւ մեկ պահպանողական, որոնք դեմ գնացել իրենց կուսակցությունների ուղեգծին:
Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը պատգամավորներին հիշեցրել Է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա կընդդիմանան ժողովրդի կամքին:
Ինչպես նշում Է Reuters-ը, օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի ավելի հանգամանորեն, նշանակված Է փետրվարի 6-ին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը պատմական Է համարել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի շուրջ բրիտանական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքները: Այդ մասին բրիտանական դիվանագիտության ղեկավարը գրել Է Twitter-ի իր Էջում: «Դա պատմական իրադարձություն Է»,- ասել Է Ջոնսոնը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



