«Ազատ դեմոկրատների» ջնջած ցուցակը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ, կեսօրից հետո համացանցում հայտնվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացվելիք` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն, ի զարմանս հետաքրքրասեր հանրության, մի քանի րոպեից «Ազատ դեմոկրատների» այդ ցուցակը հօդս ցնդեց` անհետացավ համացանցից:
Կամ Քոքոբելյանը փոշմանել է, ինչը խելքին մոտ չէ, կամ ինչ–որ մեկն առանց կուսակցության ղեկավարության թույլտվության գաղտնի հրապարակել է ցուցակը, իսկ հետո արդեն անհետացրել:
Ինչևէ. մեր թղթակիցը հասցրել է ֆիքսել ցուցակի առաջին հինգ անունները:
Եվ այսպես. ներկայացնում ենք «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի առաջին հնգյակը:
1. Հրանտ Բագրատյան
2. Խաչատուր Քոքոբելյան
3. Ստյոպա Սաֆարյան
4. Անահիտ Բախշյան
5. Մասիս Այվազյան
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



