Վաշինգտոնը պաշտոնապես զգուշացրել է Թեհրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ–ը պաշտոնապես զգուշացրել է Իրանին «ապակայունացնող գործունեության» կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը պաշտոնական զգուշացում է հղել Թեհրանին՝ առանց մանրամասնելու, թե ինչ է դա նշանակում, հաղորդում է Reuters–ը։
Ֆլինի խոսքով, Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է։ Բանաձեւը հորդորում էր Իրանին՝ զերծ մնալ միջուկային գլխիկ կրելու հնարավորություն ունեցող բալիստիկ հրթիռներ հետ կապված գործողություններից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



