Գերմանիայում ձերբակալվել է 17 տարի առաջ իրականացված ահաբեկչության մեջ կասկածվողը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում արեւմուտքում գտնվող Ռաթինգեն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է անձի, որը կասկածվում է 17 տարի առաջ Դյուսելդորոֆում իրականացված ահաբեկչության համար, որի արդյունքում տուժել են հրեա փախստականները Արեւելյան Եվրոպայից, հաղորդում է DW–ն։
Աջ ծայրահեղական հայացքներ ունեցող, 50–ամյա Ռալֆ Ս.–ին արդեն ձերբակալել էին 2000 թվականի հունիսին՝ Դյուսելդորֆի կայարանում իրականացված պայթյունից օրեր անց, սակայն բաց էին թողել ոչ բավարար ապացույցների պատճառով։ Դրանից 17 տարի անց անցկացված ԴՆԹ թեսթը հաստատել է, որ պայթյունի կազմակերպիչը հենց նա է եղել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



