Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ում համար են հագնվում կանայք. ֆեյսբուքյան քննարկում (ֆոտո)

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է.

Ոմ համար են հագնվում կանայք: Wnews.am-ը որոշեց այս հարցն ուղղել տարբեր ոլորտներում աշխատող հայուհիներին և գտնել հարցի պատասխանը: Ինչպես նաև, ուսումնասիրել ենք հոգեբանների, դիզայներների և կանանց ֆորումներում հնչած ամենատարածված պատասխանները:

Ահա թե ինչ է ստացվել.

արմինե

Արմինե Խախամյան. Անձամբ ես առաջին հերթին հագնվում եմ ինձ լավ տրամադրություն հաղորդելու համար, իսկ մյուսները, ըստ իս,  հասարակության ուշադրության։

նառա

Նառա Շահբազյան. Անշուշտ, կանանց գեղեցկանալու ջանքերը հակառակ սեռին դուր գալու ու նրանց աչքը շոյելու համար է: Բայց ինչ վերաբերում է ինձ, ես հագնվում եմ առաջինը ինքս իմ աչքը շոյելու ու ինձ դուր գալու համար, հետո նոր՝ տղամարդկանց ու հասարակության:

մանե

Մանե Հարությունյան. Տարբեր կարծիքներ ու կարծրատիպեր կան այս հարցի շուրջ: Կարծում եմ սա էլ հակասական ու հարաբերական հարց է, քանի որ իր մեջ սուբյեկտիվություն է պարունակում: Ես, օրինակ, առաջին հերթին հագնվում եմ ինձ համար, բայց չեմ ժխտում նաև այն փաստը, որ կարծիքներն ինձ համար ևս կարևոր են: Շատ է նաև այն միտքը, թե կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգևորում է մրցակցության ոգին: Դա ճիշտ է, բայց եթե աշխարհում այլևս չմնային տղամարդիկ, նրանք կդադարեին հագնվել:

Фото Hripsime Arakelyan.

Հռիփսիմե Առաքելյան. Կարծում եմ անկախ ամեն ինչից, ցանկացած կին նախ և առաջ լավ է հագնվում իր սեփական ինքնավստահության, մոտիվացիայի ու դրական էներգիա ստանալու համար։ Համաձայն չեմ տարածված կարծիքի հետ, որ կինը լավ է հագնվում տղամարդկանց համար։ Դա միֆ է։ Կինն ամեն ինչից առաջ, կարիք ունի գնահատված լինելու, շրջապատողների հիացմունքին արժանանալու և կոմպլիմենտներ ստանալու։ Իսկ լավ հագնվելը դա ընդամենը այդ ամենին հասնելու գործիքներից մեկն է։
P.S. Ոչ մի հագուստ միևնույն է այնքան չի կարող գեղեցկացնել կնոջը, ինչքան անկեղծ ժպիտը )

հասմիկ

Հասմիկ Հովհաննիսյան. Ես հագնվում եմ ինձ համար: Ես գնում եմ այն, ինչ ինձ է դուր գալիս, անկախ նրանից դա համարվում է ՛մոդայիկ՛ թե ոչ այնքան: Ինչ-որ իրադարձության համար հագուստ ընտրելիս, կարևորում եմ որ ինքնավստահ և լավ զգամ այդ հագուստով: Այդ պատճառով էլ վստահ եմ, որ ինձ համար եմ հագնվում:

armine

Արմինե Գեւորգյան. Ես հագնվում առաջին հերթին ինձ համար, ու կարևոր չէ այն բրենդ է, թե ոչ կարևորը՝ ես ինձ ինքնավստահ զգամ այդ հագուստի մեջ։

Կան հագուստներ, որ հանգում ես հենց տվյալ անձի համար, քանի որ գիտես նա քո այդ հագուստը շատ է սիրում,ու դրանից քեզ լավ ես զգում, կամ երբեմն այնպիսի հագուստ ես հագնում, որ ասենք միջավայրն է թելադրում, այսինքն՝ եթե գործնական հանդիպման ես, տվյալ միջավայրի հագուստ պետք է հանգնես։
Իսկ ընդհանրաես ես հագուստամանյայով չեմ տառապում, երբեք չեմ հանգնի այնպիսի հագուստ,  ինչ է՝ դա ասենք նորաձև է. ինձ համար նորաձևը այն հանգուստ է , որն ինձ սազում է, ու ես դրա մեջ ինձ լավ եմ զգում
ու կարողանում եմ այն ճիշտ մատուցել։

lil

Լիլիթ Բաղդասարյան. Կարծում եմ՝ կանայք նախեւառաջ հագնվում են իրենք իրենց համար։ Եթե ինքդ քեզ դուր չգաս, էլ ինչպե՞ս պետք է դուր գաս մյուսներին։ Բայցևայնպես ամենակարևորը կնոջ համար կարծում եմ ճաշակի զգացողությունը, ներքին ներդաշնակությունն ու հոգու հանգստություն ն է, որոնք էլ օգնում են ավելի գեղեցիկ ու ինքնավստահ տեսք հաղորդել:

buras

Բուրաս Պապիկյան. Իհարկե առաջին հերթին ինքս ինձ համար .. այսինքն յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ ձգտում է լինել գեղեցիկ և աչքի ընկնել .. երբ կինը գեղեցիկ է, հագնված և խնամված է, նա ավելի ինքնավստահ է .. այսինքն նա չի կարող միայն ինքն իր համար հագնվել … ես հագնվում եմ իմ շրջապատում գեղեցիկ երևալու համար .. ու թող չլինի մեկը, որ ասի իրեն շրջապատի կարծիքը չի հետաքրքրում.. այլապես ոչինչ չէր հագնի … հագնվում եմ ինքս ինձ և ինձ շրջապատողներին դուր գալու համար ։ Դեռ այն օրերից, երբ մարդը սկսեց տկլոր չլինել այլ ամաչել իր սեփական մարմնից ու սկսել հագնվել, հագուստը դարձավ նրա կյանքի բաղադրիչ մասերից մեկը… հագուստով են տարբերել աղքատներին ու հարուստներին ։ Դեռ այդ օրերից սկսած բոլորն էլ հագնվել են հասարակությանը գեղեցիկ երևալու համար … ամեն ոք ունեցել է իր համազգեստը ՝ թե’ արքա, թե’ ստրուկ ….

արծ

Անուշ Ասլիբեկյան-Արծրունի. Թե հագնվելը, թե վարսահարդարվելն ու դիմահարդարումն անում եմ միմիայն ինքս ինձ դուր գալու համար։ Այն, թե ինչպես կվերաբերվեն քեզ հասարակության մեջ, կախված է նրանից, թե ինչպես ինքդ քեզ կներկայացնես: Եթե կինն ուզում է իր արտաքինի հանդեպ ադեկվատ վերաբերմունքի արժանանալ, ուրեմն այդպես էլ պետք է ներկայանա հասարակությանը, որպեսզի հակասություն չառաջանա մարդկանց վերաբերմունքի և սեփական ներաշխարհիդ միջև: Դրանից կախված է միմիայն քո լավ զգացողությունը: Ուղիղ կապ կա կնոջ բնավորության, հաճախ՝ տրամադրության, նրա հագուկապի և հետևաբար՝ ներքին կոնֆորտի միջև: Իսկ եթե ես ինձ ինքնավստահ եմ զգում, ուրեմն գրավիչ եմ: Սակայն չեմ կարող հերքել նաև, որ մեծ կարևորություն ունի այդ ներքին ինքնավստահունթյանս հարցում ամուսնուս կարծիքն ու ճաշակը:

16425248_1423383327693124_2143369443_n

Նունե Այլանջյան. Հագնվում եմ ինձ համար, որովհետև սիրում եմ հայելու մեջ նայել ու տեսնել ոճային մարդու: Անտարբեր չեմ թրենդների ու նորաձևության հանդեպ: Անհեթեթ եմ համարում այն միտքը, որ կանայք հագնվում են տղամարդկանց գրավելու կամ այլ կանանց ՙՙպայթեցնելու՚՚ համար: Իհարկե, երբեմն նման հնարքների բոլորն էլ դիմում են, բայց ես՝ հազվադեպ: Այլ հարց է կրել որևէ զգեստ կամ աքսեսուար մտադրված՝ իմանալով, որ դա քո սիրելի տղամարդուն դուր է գալիս, բայց հագնվել այլ տղամարդկանց համար, նման բան չկա:

լիանա

Լիանա Բարսեղյան. Իհարկե ինձ համար։ Կարեւորը՝ հագուստս հարմարավետ եւ գեղեցիկ լինի։

մարիաննա

Մարիաննա Քաբաբյան. Կանայք հագնվում են այլ կանանց համար։ Իրականում կանայք ավելի մրցակցության մեջ են, քան ցանկանում են հակառակ սեռին դուր գալ։

Фото Rubina  Grigoryan.

Ռուբինա Գրիգորյան. Կինն առաջին հերթին հագնվում է իր համար, որպեսզի դուր գա իրեն և ինքնավստահ զգա: Շատ կարևոր է հագուստի և ներաշխարհի ներդաշնակությունը, ինչն էլ հաստատ անտարբեր չի թողնում շրջապատին, իսկ եթե կինն իր յուրահատուկ ոճով կարողանում է օրինակ դառնալ, դա արդեն հաղթանակ է:

Фото Sati Margaryan.

Սաթի Մարգարյան. Իմ կարծիքով ցանկացած կին առաջին հերթին հագնվում է ինքն իր համար, ավելի ինքնավստահ զգալու համար: Շատ կանանց, աղջիկների համար ինքնաարտահայտվելու ու տարբերվելու միջոց է, որոշների համար՝ իսկական արվեստ: Երկրորդականն արդեն այլ կանանց վրա տպավորություն գործելն է: Կարծում եմ, որ նորաձևությանը հետևող ու ճաշակով իգական սեռի ներկայացուցիչներից ստացված կոմպլիմենտները հագուկապի մասին ավելի արժեքավոր են:

Фото Армине Брсоян.

Արմինե Բրոսյան. Կարծում եմ, որ յուրաքանչյուրը՝ կին, թե տղամարդ, առաջին հերթին հագնվում է իր համար, որպեսզի նայի հայելու մեջ և իրեն գեղեցիկ զգա, բավականություն ստանա իր տեսքից և ինքնավստահ, դրական տրամադրված դուրս գա տանից: Տեսքի և տրամադրության կապն ավելի ակնհայտ է հենց կանանց մոտ: Հագնելով որևէ հագուստ՝ կանայք «ապահովում» են իրենց և շրջապատի տրամադությունը: Հագուստի միջոցով կանայք ցանկանում են տարբերվել մյուս կանանցից, լինել համեմատական կարգով ավելի գեղեցիկ կամ նորաոճ և հաճոյանալ տղամարդկանց՝ ստանալով հաճոյախուսություններ:

էլեն

Էլեն Մուրադյան.Կարծում եմ կանայք նախ և առաջ իրենք իրենց համար են հագնվում, հետո`շրջապատի: Բայց դա միանշանակ չէ, դրա համար կանանց մի քանի տեսակ կառանձնացնեմ. ովքեր պարզապես հագնվում են մերկ չլինելու համար, ովքեր շրջապատին զարմացնելու համար են հագնվում, և նրանք, ովքեր հագուստի միջոցով փորձում են հակառակ սեռին դուր գալ: Ամեն դեպքում, ճիշտ հագնվելը կնոջ գրավչության մի մասն է: Ում կամ ինչի համար էլ կինը հագնվի, հագուստը կբնորոշի նրա խառնվածքն ու ճաշակը:

11-24

Եվ, վերջում, ամփոփելու համար, այս հարցն ուղղեցինք Wnews.am-ի նորաձևության խմբագիր Գայանե Շահինյանին: 

Ընդհանրապես, ում համար է հագնվում կինը հարցի պատասխանը կախված է նրանից, թե ում ես այդ հարցը ուղղում ՝ ինչ  նպատակ, աշխարհայացք, մասնագիտություն ու զբաղվածություն ունեցող կնոջ:  Օրինակ կինն,  ում  նպատակը տղամարդկանց դուր գալն է, եթե անգամ ինքն իրեն դա չի խոստովանում,  հագնվում է հնարավորինս սեքսուալ, գրավիչ նա միշտ ընտրում է ամենաբարձր կրունկներն ու ամենակարճ փեշը: Այսպիսի կինը կարող է ուշադրություն չդարձնել նորաձևությանը , որովհետև տղամարդիկ էլ, մեծ հաշվով, դրան նշանակություն չեն տալիս: Կինն, ով   կարևորում է ընկերուհիների կարծիքը, նրանց հաճոյախոսությանն արժանանալը կամ նրանց մոտ  նախանձ առաջացնելը, հագնվում է կանանց համար: Սա էլ հասարակության կարծիքից կախվածություն ունենալու մի տարբերակ է: Որքան կարևորում եք այլ մարդկանց կարծիքը ձեր արտաքինի, հագուստի վերաբերյալ, այդքան կախված եք այդ կարծիքից: Տարբեր ֆորումներում ամենաշատ հանդիպող պատասխանը  “հագնվում եմ ինքս ինձ համարն” է, որի հետ , սակայն հոգեբանները էլի համաձայն չեն, քանի որ “ինքս ինձ համար” հագուստը ենթադրում է ջինսեր ու կեդեր, այսինքն՝ հարմարավետություն , բայց այսպիսի պատասխան տվող կանանց 50 տոկոսը ամեն ինչ անում է շքեղ , գեղեցիկ տեսք ունենալու համար: Կանայք, ովքեր նշում են, որ  ցանկանում են դուր գալ  իրենք  իրենց, հաճույք ստանալ իրենցից և չեն կարևորում որևէ այլ կարծիք, ամեն դեպքում, գտնվում են նորաձևության,  կանանց մասին ամսագրերի, տարբեր ԶԼՄ-ների  ազդեցության տակ ՝ հետևում են թրենդներին, փորձում են նիհարել:  Եթե հոգեբաններին մի կողմ թողնենք, ովքեր , փաստորեն, համաձայն չեն ոչ մի պատասխանի հետ, ապա դիզայներները խորհուրդ են տալիս հագնվել ըստ տեղի, ըստ նպատակի և այն տպավության , որը ցանկանում եք թողնել: Բայց, ամենահրաշալի պատասխանը, որ կարդացել եմ այս հարցի շուրջ  100 տարեկանում էլ  նորաձևության իկոնա համարվող Այրիս Ափֆելինն էր. ” Կարծում եմ, որ ավելի լավ է լինել երջանիկ, քան լավ հագնված: Այնպես որ ես հագնվում եմ երջանիկ լինելու համար : Ձեզ իմ պատասխանը գոհացնո՞ւմ է”:

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվել