Պյոտր Սվիտալսկին ակնկալում է 2017-ին տեսնել իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը Հայաստանին շուրջ 15 մլն դոլար է տրամադրել՝ ի աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա ակնկալում է 2017 թվականին տեսնել իրական փոփոխություններ:
«Արդար չի լինի ասել, որ նախորդ կառավարությունը ոչինչ չէր արել: Նախորդ կառավարությունում կային շատ ակտիվ մարդիկ, սակայն նոր կառավարությունը հստակ նախանշել է, թե ինչ կարեւորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին»,-նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նրա խոսքով՝ վարչապետն այս հարցում բավականին քննադատող կեցվածք է ընդունել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



