Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Պոպով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել Է նա:
Պոպովն ընդգծել է, որ 2016 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շարունակվում Է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով: «Վերջերս ղարաբաղյան թեման Սերգեյ Լավրովի կողմից քննարկվել Է Էդուարդ Նալբանդյանի, իսկ այնուհետեւ Էլմար Մամեդյարովի հետ: Անհրաժեշտ պայմանների ստեղծման պարագայում հնարավորություն կլինի նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար», - հավելել է նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



