Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին 1965 թվականին ծնված Լալա Ա.-ն կամավոր հանձնել է «ՈւՄՎՉ-62» և «ՈւԻ-ՄՎ-60» գրառմամբ ականներ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը ոստիկանության Մեծամորի բաժին 1958 թ. ծնված Սվետա Մ.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, իսկ ոստիկանության Վարդենիսի բաժին 1961 թ. ծնված Գրիգոր Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
1976 թ. ծնված Ոսկան Ղ.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժին կամավոր հանձնել է «ԿՈԼՏ» տիպի, 4.5 մմ տրամաչափի գազային ատրճանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:



