ՄԻՊ-ն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողն երի եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ: Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով եւ համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ:



