Շուլցը Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը եւ նրան նախազգուշացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման անթույլատրելիության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Այն, ինչ Թրամփն Է անում, Ամերիկային հարիր չԷ»,-ասել Է քաղաքական գործիչը, նշելով, որ Միացյալ Նահանգները, ինչպես աշխարհի ոչ միայլ երկիր, ժողովրդավարության ու ազատության խորհրդանիշն Է:
Շուլցը հորդորել Է Եվրոպային՝ պաշտպան կանգնել լիբերալ արժեքներին: «Եթե Թրամփն այժմ սկսում Է անտեսել այդ արժեքները, ապա ես, դառնալով կանցլեր, կասեմ նրան. «Դա Գերմանիայի եւ Եվրոպայի քաղաքականությունը չԷ»,-հայտարարել Է նա:
Կանցլերի թեկնածուն նաեւ նշել Է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի համաձայնությունների կատարումից հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



