Դասերը կհետաձգվե՞ն, թե՞ ոչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե անգամ լինի -25 աստիճան ջերմաստիճան, հանրապետության ուսումնական հաստատություններում դասերն իրենց բնականոն հունով ընթանալու են, եթե նախարարությունում զգան, որ խնդիրներ են առաջանում, նոր կգտնվեն իրավիճակային լուծումներ:
Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ի պատասխան հարցի, թե -25 աստիճանի դեպքում դասերը դպրոցներում ու բուհերում կհետաձգվե՞ն:
Նաև ԿԳՆ պաշտոնյան նկատել է, որ ջերմաստիճանը դեռ չի հասել -25 աստիճանի:
Հիշեցնենք, որ նախորդ ցրտերի բերումով նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական էր իջեցրել Երևանի և մարզերում 23 դպրոցներում դասերը արձակուրդների երկարաձգելուց հետո՝ հունվարի 23-ից վերսկսելու մասին:
Դիտարկմանը, թե Առողջապահության նախարարության սահմանված նորմերով դասասենյակում պետք է ապահովված լինի 20-22 աստիճան, Աշոտ Արշակյանը հակադարձեց, որ ԱՆ նորմերով սահմանված է 17-20 աստիճան:



