«Ժամանակ». Միհրան Պողոսյանը քաղաքապե՞տ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին և սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։ Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները:
Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռևս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



