Սլովենիայի տուրիստական ընկերությունները կազմակերպում են հատուկ էքսկուրսիաներ այն վայրեր, որոնք առնչվում են Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ, հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Մելանիա Թրամփի հետքերով» տուրեր են կազմակերպում այն վայրեր, որտեղ նա ապրել, ուսանել եւ աշխատել է՝ նախքան Միացյալ Նահանգներ տեղափոխվելը։ Վիճակագրության համաձայն, 2016 թվականին 2 միլիոն ազգաբնակչություն ունեցող Սլովենիա է այցելել շուրջ 4 միլիոն զբոսաշրջիկ։



