Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետեւ ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Այդ մասին հայտնում է ԱԻՆ «Հայհիդրոմետը»:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչեւ 800 մետր բարձրության վրա (Իջեւան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2 աստիճան, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձոր ցածրադիր մասեր)` -1…-2 աստիճան, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2 աստիճան, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6 աստիճան: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41 աստիճան (1947թ), եւ Աշոցքում` -40 աստիճան (1946թ.): Երեւանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9 աստիճան է, իսկ բացարձակ նվազագույնը` -26 աստիճան դիտվել է 1928թ-ին, -27 աստիճան 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում եւ Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18 աստիճան, այսինքն նորմայից ցածր ` 10-12 աստիճան):

Երեւանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8 աստիճան:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի եւ Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6 աստիճան: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երեւանում հասել է +20 աստիճան (1955թ.), Կապանում` +26 աստիճան (1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի եւ Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի եւ Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչեւ 80մմ: Երեւանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է եւ ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրեւ: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում եւ բարձրությունը հասնում է 20-40 սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում եւ ցածրադիր վայրերում: Երեւանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. եւ 1993թ. համապատասխանաբար 22 եւ 25 օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունն առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30 մ/վրկ, իսկ լեռնանցքներում եւ բարձր լեռնային գոտում` մինչեւ 35 մ/վրկ, պոռթկումները` 40 մ/վրկ: Լեռներում եւ լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ