Թուրքիայում կալանավորվել է քրդամետ կուսակցության խոսնակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր և խոսնակ Այհան Բիլգենը կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բիլգենը հունվարի 30-ին ձերբակալվել էր Դիարբեքիրում: Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ:
Թուրքիայի մեջլիսում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



