Բաքվում Եվրոպական խաղերի 3 ավստրիացի մասնակից հայտնվել է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրիայի հավաքականի 3 մարզիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Բաքվի Եվրոպական խաղերի մասնակիցների համար նախատեսված տարածքի տրանսպորտային հանգույցում տեղի ունեցած միջադեպից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Խաղերի պաշտոնական կայքին հղումով։
«Բուժծառայություններն արձագանքել են տրանսպորտային հանգույցում տեղի ունեցած միջադեպին, որը հանգեցրել է ավստրիացի 3 մարզիկների հոսպիտալացմանը։ Կազմկոմիտեն թիվ մեկ առաջնահերթություն է համարում բոլոր մարզիկների անվտանգությունը և բարեկեցությունը։ Այս պահին մենք չենք կարող տալ ավելի մանրամասն տեղեկություն, սակայն միջադեպի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- նշել է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



