Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում սկսվել Է բանակային օդուժի ուղղաթիռների փորձաթիռը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազական օկրուգի մամուլի ծառայությունից, փորձաթիռն անցկացնում են Մի-24Պ հարվածային ուղղաթիռների եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների ամբողջ Էսկադրիլիայի փորձառու օդաչուները:
Թռիչքներն սկսվելուց առաջ օդաչուների եւ ղեկապետ-օդաչուների հետ անցկացվել են տեսական նախապատրաստական պարապմունքներ եւ անվտանգության պահանջների ու տարբեր կլիմայական պայմաններում ռազմական ավիացիոն տեխնիկայի վարման հիմունքների ստուգարքների հանձնում:
Ուղղաթիռների փորձաթիռների ընթացքում օդաչուները կյուրացնեն վերթիռի, վայրԷջքի, 100-ից մինչեւ 1500 մետր բարձրությունում, տարբեր արագություններով թռիչքների հարցերը: Նաեւ օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները բեռնվածության եւ գերբեռնվածության դեպքում:
Հարվածային եւ փոխադրական ավիացիոն միջոցների ամբողջ ուղղաիռային Էսկադրիլիայի փորձաթիռը կշարունակվի երկու շաբաթ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



