Վարդենյաց լեռնանցքում վերականգնվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք սկսվել են հունվարի 31-ին, շարունակվել են նաեւ հունվարի 31-ի ընթացքում, չնայած նրան, որ ճանապարհի անցանելիությունն ապահովվել է հունվարի 30-ի երեկոյան ժամերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, հունվարի 31- ի կեսօրվա դրությամբ ընթանում են ճանապարհի դժվարանցանելի, ձյան կուտակումներով լի հատվածների մաքրման եւ լայնացման աշխատանքները:«Մինչեւ այսօրվա երեկոյան ժամերը հիմնովին կավարտենք ճանապարհի մաքրման եւ լայնացման աշխատանքները՝ ապահովելով լիարժեք երթեւեկություն: Որոշ տեղերում ձյան կուտակումները հասնում են մինչեւ 1 մետրի»,-ներկայացրեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հունվարի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ երթեւեկելի են բոլոր ճանապարհները, բացառությամբ Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:
Խոսրով Խլղաթյան
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



