ՀՅԴ–ն կփորձի դեմքը փրկել «ծանր հրետանու» ներգրավմամբ. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա ընտրությունները ծանր մարտահրավեր է բոլոր կուսակցությունների համար: Քաղաքական ուժերի համար բարդ է լինելու հատկապես Շիրակի մարզում: ՀՀԿ–ն վերջնական դասավորում է իր ռեյտինգային ցուցակը, «Ծառուկյան դաշինքը» մոբիլիզացնում է իր երբեմնի ընտրական կոնտինգենտը, իսկ Գյումրու ավագանու ընտրությունների լիակատար ֆիասկոյի ենթարկված ՀՅԴ–ն փորձում է թարմ ուժեր ներգրավել ընտրապայքարում:
Շիրակի ընտրատարածքում ՀՅԴ–ն ակտիվ խաղի մեջ կմտցնի Հակոբ Մաթիլյանին, ով նախկինում ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել, ժամանակին որպես փոխնախարար աշխատել բնապահպանության նախարարությունում, իսկ ներկայում, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալն է. ոլորտում լավ մասնագետի համբավ ունի:
Հ. Մաթիլյանը մեծ հեղինակություն է վայելում Շիրակի մարզում, հատկապես` Արթիկ քաղաքում և ՀՅԴ–ում ամենաշատ ակնկալիքը ռեյտինգային թեկնածուներից հենց Մաթիլյանի հետ է կապվում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



