Իրանը միջոցներ կձեռնարկի Թրամփի հրամանագրի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ–ի նախագահի հրամանագրի, որով ժամանակավորապես արգելվում է 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, հաղորդում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով, Իրանը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ԱՄՆ–ի քաղաքացիներին։ «Մենք աջակցություն կցուցաբերենք մեր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Իրանի ժողովուրդը աշխարհի ամենաքաղաքակիրթ, հնագույն պատմություն ունեցող ժողովուրդն է։ Իրանցիները կարեւորագույն դերն են խաղացել աշխարհի քաղաքակրթության մեջ, եւ չի կարելի նրանց մեղադրել ահաբեկչությունը սատարելու համար», – նշել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



