Թրամփը կրկին հանդես է եկել ի պաշտպանություն ներգաղթյալների դեմ հրամանագրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել ի պաշտպանություն ներգաղթյալների վերաբերող հրամանագրի, որը հակասական արձագանքների է արժանացել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»–ը։
Նա հայտարարել է, որ խաթարումները օդանավակայանների աշխատանքում պայմանավորված է եղել Delta Air Lines ավիաընկերության եւ ցուցարարների գործունեությամբ, եւ որ նոր արգելքների կիրառումը, ըստ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի, հաջող է անցնում։
«325 հազարից միայն 109 մարդ է բերման ենթարկվել հարցաքննության համար։ Օդանավակայաններում մեծ խնդիրները պայմանավորված էին Delta ընկերության համակարգիչների խափանմամբ եւ ցուցարարների գործունեությամբ։ Նախարար Քելիի խոսքով, նոր սահմանափակումների ներմուծումը հաջող է ընթանում։ Կրկին դարձնենք Ամերիկան անվտանգ», – թվիթերյան իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։



