Մեքսիկան ներողություն է պահանջում Իսրայելից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը պետք է ներողություն խնդրի Մեքսիկայից այն բանի համար, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն սատարել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու՝ Միացյալ Նահանգների նախագահի ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը, հաղորդում է Reuters–ը։
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հայտարարել էր, թե Նեթանյահուի թվիթերյան գրառումը վերաբերում էր անվտանգության ոլորտում Իսրայելի ուրույն փորձին եւ չէր արտահայտում նրա դիրքորոշումը ԱՄՆ–ի եւ Մեքսիկայի վերաբերյալ։
Այդուհանդերձ, Մեքսիկայի արտգործնախարարը նման բացատրությունը անբավարար է համարել եւ պնդել, որ Իսրայելը հստակեցնի իր դիրքորոշումը եւ ներողություն խնդրի։ «Իսրայելը Մեքսիկայի բարեկամն է, եւ անընդունելի է վարչապետի նման կերպ արտահայտվելը, ինչը մենք դիտարկում ենք որպես ագրեսիա ագրեսիա», – նշել է նա։
			
			
			
			
			
				
			
			
			


