Ֆրանսիայում քրեական գործ է հարուցվել ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄուհամմեդ Աբրինիի նկատմամբ, որը Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչն է, Ֆրանսիայում պաշտոնապես քրեական հետապնդում է սկսվել, փոխանցում է BBC-ն:
Մարոկկոյական ծագմամբ բելգիացին կալանավորվել է 2016 թվականի ապրիլին Բրյուսելում, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչություններին մասնակցելու համար:
Ֆրանսիայում Աբրինիին, որը նաեւ հայտնի է որպես «գլխարկով մարդը», կասկածում են 2015-ի նոյեմբերին Փարիզում մի շարք հարձակումների մասնակցության մեջ, որոնց հետեւանքով 130 մարդ զոհվել է:
Հայտնի է դարձել, որ Բելգիայի իշխանությունները Աբրինիին մեկ օրով փոխանցել են Ֆրանսիային: Աբրինիի փաստաբանների խոսքով՝ նրան դեռեւս չեն հարցաքննել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



