Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում
ԼԱՅՖԱրդեն տեւական ժամանակ է, ինչ «Կայարան» հեռուստասերիալում հեռուստադիտողը չի տեսնում Վարդան Հովսեփյանին, ով նախկինում մարմնավորում էր կենտրոնական հերոսներից մեկին: Երբ դերասանը ակտիվ խաղից հետո միանգամից կորչում է հեռուստադիտողի տեսադաշտից, անմիջապես սկսում են քննարկումներն ու բազմաթիվ ասեկոսեներ կապում տվյալ դերասանի հետ: Այս անգամ եւս բացառություն չեղավ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ, ով այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում նշեց.
«Այն, որ Վռամի կերպարը այս պահին չի երեւում հեռուստասերիալում, դա պարզապես կապված է սցենարային գծի հետ, դա սցենարի հեղինակի որոշումն է, միեւնույն ժամանակ ըստ սցենարի` Վռամի հերոսը դեռ վերադառնալու է: Այնպես որ, ես դեռ շարունակելու եմ ներգրավված լինել այդ հեռուստասերիալում»:
Մեր նկատառմանը, թե շատերի կարծիքով Վարդան Հովսեփյանի ու «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմի միջեւ անախորժություն է ծագել, դերասանը պատասխանեց.
«Նման բան չկա, մենք ունենք հիանալի հարաբերություններ: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա իմ ու թիմի միջեւ, ու չի էլ կարող լինել, քանի որ բոլորն էլ շատ լավ մարդիկ են»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



