Կանադան պատրաստ Է ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնց մերժել են մուտքը ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան պատրաստ Է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք հարկադրված են մնալ Կանադայում մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագրի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ներգաղթի գործերի նախարարին: Նախարարի խսքով՝ Կանադայի համար Թրամփի հրամանագրի հետեւանքները եղել են նվազագույնը:
Ինչպես նշում Է France-Presse գործակալությունը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կանադայի ներգաղթի գործերի նախարար Ահմեդ Հուսեյնը չի ճշտել, թե այս պահին ինչ քանակությամբ մարդիկ են հարկադրված մնալու Կանադայում: Հուսեյնը հավելել Է, որ Թրամփի վարչակազմն Օտտավային հավաստիացրել Է, որ այդ արգելքը չի վերաբերի ԱՄՆ-ի նախագահի հրամանագրում նշված յոթ երկրներից երկքաղաքացիությամբ կանադացիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



