Դատախազը պահանջում է Վերնիսաժի գործով ամբաստանյալներին դատապարտել 2-9 տարի ժամկետով ազատազրկման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի շարունակվում է Վերնիսաժում հնչած կրակոցների գործով դատական նիստը:
Դատական նիստի մեկնարկին դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը նիստից առաջ առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, նրա համար շտապօգնություն է կանչվել, սակայն ամբաստանյալը, ինչպես նաև գործում ներգրավված մյուս անձինք չառարկեցին, որպեսզի դատական նիստը կայանա:
Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը կարդաց մեղադրական ճառը:
Նա նշեց, որ գործի ընթացքում ձեռք բերված ապացույցներով ապացուցվել է ամբաստանյալներին մեղսագրվող արարքները, ուստի դատարանից պահանջեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանին դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 2 տարի 6 ամիս, իսկ Ներսես Մելքոնյանին՝ 2 տարի ժամկետով:
Արաքս Մամուլյան



