Մխիթարյան. Կարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ
ՍՊՈՐՏԱնգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախեց «Ուիգան Աթլետիկին»:
Հանդիպումից հետո մանչեսթերյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմի հաղթանակը:
«Սա լավ արդյունք էր: Առաջին խաղակեսն այդքան էլ լավ չանցկացրինք: Երկրորդում սկսեցինք ավելացնել: Կարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ:
Կարևոր չէ՝ խաղում եմ ես, թե ոչ: Ես փորձում եմ ցույց տալ իմ ողջ կարողությունները: Անում եմ ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում BBC-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



