Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նեղացկոտ պաշտոնյաներ կամ «սոված մանուկներ, դավաճանություն»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հորդորում է չխոսել «սովալլուկ մանուկների և համատարած աղքատացման մասին», քանի որ կառավարությունը տեսնում է առկա խնդիրները և գործուն քայլեր անում դրանք հաղթահարելու ուղղությամբ: Պարզ է, որ Գաբրիելյանի հայտարարությունը լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված գաղջ մթնորոլտի  թեզի շրջանակներում:

Հայաստանյան պետական պաշտոնյաները, խոսքները մեկ արած, հորդորում են մեկ լրագրողներին, մեկ քաղաքական գործիչներին «չպղտորել մթնոլորտը վատ լուրերով»: Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «նեղանում էր»  հոսանքի թանկացման նկատմամբ վատ տրամադրվածությունից, դե Սերժ Սարգսյանի մեղադրանքները լրագրողներին նույնիսկ քննարկաման ենթակա չէ: 

Պետական պաշտոնյաների այս հայտարարություններին հետևելիս` ակամայից տպավորություն է ստեղծվում, թե ականատես ենք գավառական մի քաղաքի շենքի «բեսեդկաներից» մեկում արվող կենցաղային զրույցին: Ինչ խոսք, քաղաքական և տնտեսական տեքստում օգտագործել «սովալլուկ մանուկներ, աղքատության զոհեր» և նմանատիպ այլ ձևակերպումներ, պարզապես անթույլատրելի է, որից էլ օգտվում է առկա վարչակարգը նույնանման պատասխաններ տալու համար:

Սակայն մյուս կողմից, եթե քաղաքական քննադատության մեջ քիչ թե շատ հասկանալի են պոպուլիզմի տարրեր պարունակող նման ձևակերպումները, ապա պետական պաշտոնյան` և այն էլ վարչապետը կամ փոխվարչապետը, որևէ իրավունք չունեն քաղաքական տեքստը իջեցնել նույն մակարդակի: Սակայն այս պարզունակացման գործընթացին մենք պարբերաբար ականատես ենք լինում և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս:

Սակայն թողնելով սա մի կողմ, անդրադառնանք փոխվարչապետի մեկ այլ, մեղմ ասած տարօրինակ հայտարարությանը այն մասին, թե կառավարությունը գործուն քայլեր է կատարում խնդիրների հաղթահարման համար: Համաձայնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումից հետո, այսօրինակ ձևակերպումնները զարմանք են առաջացնում, քանի որ կարծես որևէ լուրջ մասնագիտական հետազոտություն առկա չէ, այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենա հոսանքի թանկացումը երկրի ողջ տնտեսության վրա՝ չհաշված ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի երաշխավորված վատթարացումը:

Այսօրինակ հեռանկարի պայմաններում Վաչե Գաբրիելյանի հայտարարությունները գործուն քայլերի մասին, առնվազն հավատ չեն ներշնչում: Նման հայտարարություններից հետո, այլ բան չի մնում կարծելու, որ մենք ունենք երկրի նախագահի պաշտոնում գտնվող անձին արժանի վարչապետ, վարչապետին արժանի փոխվարչապետ և այս նույն սկզբունքը կիրառելի է մինչև վարչակարգի ստորին օղակների համար: Նման պայմաններում բոլորովին էլ զարմանալի չէ ՀՀ պետական պաշտոնյաների նեղացկոտությունը Հայաստանի քաղաքացիներից՝ լրագրողներից, քաղաքական գործիչներից և այլն:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

 

Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու