Մուսուլմանական աշխարհը շահագրգռված է ոչնչացնել ԻՊ-ը. ամերիկացի փորձագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնալդ Թրամփին աջակցող ամերիկա-մերձարևելյան կոալիցիայի փոխտնօրեն Ջոն Հաջարը RT-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ջանքերը միավորելու պայմանավորվածությունը:
«Կարծում եմ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի, այդ թվում` մուսուլմանական աշխարհի շահերի մեջ է, որպեսզի «Իսլամական պետությունն» ամբողջությամբ ոչնչացվի», - ասել է Հաջարը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթաcքում պայմանավորվել են համակարգել ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում:



