Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մուշեղի նախկին կինը խանդում էր Մաջնունյանին. ինչ գիտի Անի Զախարյանն էքստրասենսի և նրա սպանության մեջ մեղադրվողի մասին. Armlur.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը գրում է.

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի հետ կապված: Մխիթար Մոս-Մուշեղյանը վստահաբար նշել է, որ ինքը մարդասպան չէ և այժ կալանավորված է, որպեսզի քննությանը չխանգարի:

Նա իր խոսքում նաև հիշատակել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի անունը: Մանսնավորապես` նա նշել է, որ Անի Մաջնունյանի սպանության լուրը իմացել է Զախարյանից: «Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները»,- ասել էր Մխիթարը:

Armlur.am-ի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ ինքը Մխիթարին ճանաչում էր Բաղրամյան պողոտայից, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում ակտիվիստները փակել էին պողոտան: «Անձամբ ճանաչել եմ նրան, սակայն այս ընդհանուր միջադեպի հետ կապված չեմ բարձրաձայնել այդ մասին, քանի որ գործին դրանից ոչինչ չէի տա: Նրան Բաղրամյան պողոտայից եմ ճանաչում: Նա ինձ մոտեցել էր, իբր ուզում էր կուսակցությանն անդամակցել, համագործակցել և այլն»,- ասաց Զախարյանը: Հարցին` ինչու է նրա անունը հիմա բարձրաձայնում Մուշեղը, Անին պատասխանեց. «Նա երեկ ինձ զանգահարել էր իբր իմանալու` ես հավատում եմ այն ամենին ինչ իր անվան շուրջ է պտտվում: Ես էլ ասեցի` այո, հավատում եմ, քանի որ այլ կասկածյալ չկա և ասեցի այլևս ինձ չանհանգստացնես: Երևի հենց դրանից ելնելով որոշեց իմ անունը շոշափել»: Զախարյանի խոսքով` այն ժամանակ, երբ ինքը հեռախոսով հայտնել է Անի Մաջնունյանի սպանության լուրը, Մուշեղի պատասխանը եղել է հետևյալը. «Հաջորդը ես եմ»:

Զախարյանը նշեց, որ Մուշեղին ճանաչելով կարող է հավատալ, որ վերջինս նման արարք կգործի. «Գիտեք, մարդն, ով ներկայանում է 32 տարեկան, երբ ինքը 20 տարեկան է, մարդ, որը չի աշխատում, բայց անընդհատ այս սրճարանից այն սրճարանն է գնում, այս ռեստորանից այն ռեստորանը, գումարրներ են պտտվում իր ձեռքին, մարդ ով անձնական լուրջ խնդիրներ ունի ընտանիքում և այլն, նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Այս մարդու կյանքում ոչ մի ստատիկ բան չկար»: Անի Զախարյանն ասաց, որ ինքը Աննա Միսակյանին ևս ճանաչել է Բաղրամյան պողոտայի դեպքերից. «Նորմալ երեխայի տպավորություն էր թողնում, շատ մտերիմ, լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ես Բաղրամյանում շփվելիս նրա և Մուշեղի միջև որևէ վատ հարաբերություններ չեմ նկատել»: Մեր զրուցակցի խոսքով` Մուշեղը կեղծիքի և ստի մեջ թաթախված անձնավորություն էր: Մուշեղի և Անի Մաջնունյանի անձնական հարաբերությունների մասով, Զախարյանն ասաց, որ Մուշեղի պատմելով, իր կինը խանդում էր էքստրասենսին:

«Ինքն ինձ ներկայացնում էր, որ Անիի հետ միայն մտերիմ հարաբերություններ են եղել: Նա ասում էր, որ իր կինը, ումից արդեն բաժանվել է, խանդում էր Մաջնունյանին: Նրանք երեխա էլ ունեն: Բայց ես կարծում եմ, էքստրասենսի նման կինը այդ պատանուն լուրջ չէր կարող վերաբերվել: Դա երևի եղել էր զուտ մարդկային շփում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ