Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ մեծ բավականություն եմ ստացել». Թամարա Պետրոսյանը՝«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին

ՖՈՏՈ
Life.panorama.am-ը գրում է.
 
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայից հետո չեն դադարում քննարկումները: Մեծ հաջողության ու համակրանքի արժանացած ֆիլմի երկրորդ մասը հանձնված է հանդիսատեսի դատին: Երկրորդ մասի վերաբերյալ արձագանքներից դեռ վաղ է խոսելը, սակայն մասնակից դերասանները շարունակում են պատմել իրենց տպավորությունների մասին` փաստելով, որ հայկական կինոշուկայում այս ֆիլմը ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ ստեղծագործական թիմով ու նկարահանման անձնահատկությամբ նոր սանդղակ է սահմանել:
 
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը եւս «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ում իր մասնակցությունն է ունեցել:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց. «Թե առաջին, թե երկրորդ մասը դիտելիս` ամենադրական կարծիքն ունեցա։ Նույն տպավորությունը ունեցա, երբ կարդում էի սցենարը։ Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, որովհետեւ ես ինքս մի մասնիկ եմ կազմում այդ նախագծի, բայց, հավատացեք, ես, որպես հանդիսատես, շատ մեծ բավականություն եմ ստացել: Կրկնվեմ` նույնպիսի մեծ բավականություն ստացա, երբ դեռ սցենարն էի կարդում։ Այն իսկական է, իրական, առանց ավելորդ «հեքիաթների», բայց միևնույն ժամանակ հուզառատ, հենց դրա համար էլ հավատում ես տեսածիդ»։
 
Խոսելով նկարահանումների ընթացքի եւ ստեղծագործական թիմի մասին` Թամարան նկատեց.
 
«Երբ նկարահանման հրապարակում հավաքվում է թիմ, որտեղ ամեն մեկն իր տեղում է, երբ այդ թիմի յուրաքանչյուր մասնակից տիրապետում է իր մասնագիտությանը, անձնվեր աշխատում է, և պատասխանատվության զգացողությունը նույնիսկ մեկ վայրկյանով ոչ մի տեղ չի հեռանում, ստեղծվում է մի համակարգ` դերասանների համար երանելի համակարգ, որտեղ կարող ես աշխատել ժամեր շարունակ` մեկ րոպե անգամ չմտածելով հոգնածության մասին։ Ցավոք, Հայաստանում նման համակարգեր շատ քիչ են ստեղծվում ֆիլմեր նկարելուց, կուզենայի բոլորն այդպես աշխատեն, դա որակի երաշխիքներից մեկն է»։
 

 
Թամարա Պետրոսյանը մարմնավորում է մեր օրերում շատ հանդիպող աղջիկների հավաքական մի կերպարի, ում մտքերում միայն ամուսնությունն է.
 
«Ճիշտն ասած` չէինք մտածում, որ այդ կերպարը կարող է պատմել մերօրյա աղջիկների մասին, համենայնդեպս այդ խնդիրը դրված չէր, բայց շատերն են այդ կարծիքը հայտնում. երեւի ամուսնության թեման շատ սուր է կանգնած մեր հասարակության շերտերում: Նա շատ համարձակ և ինքնահեգնանքով աչքի ընկնող աղջիկ է։ Չեմ կարծում, թե մեր օրերում նման աղջիկներ շատ են»,- իր հորեսուհու մասին խոսելիս` նշեց դերասանուհին:
 
Զրույցի վերջում Թամարան անդրադարձավ նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ  աշխատանքին.  «Մհեր Մկրտչյանի հետ աշխատելիս` շատ հեշտ հասկանում էի, թե ինչ է նա ցանկանում եւ փորձում էի իրականացնել այդ պահանջները։ Շատ կարեւոր է, երբ դերասանը վստահում ու հավատում է ռեժիսորին»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով