Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեում 7.3 մլրդ դոլարի չափով ճեղքվածք է առաջացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեում 5.8 մլրդ ֆունտ ստերլինգի՝ 7.3 մլրդ դոլարի չափով ճեղքվածք է առաջացել ազգային արժույթի անկման պատճառով։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հրապարակելով պետական ռեւիզիոն վարչության վերլուծությունը։
«ՊՆ պլանի հետագա իրականացումն ապահովելու համար պետք է 5.8 մլրդ ֆունտ ստերլինգ հայթայթեն, որոնք պետք է տնտեսել առաջիկա 10 տարիների ընթացքում իրականացվող նախագծերի հաշվին»,– ասված է հաշվետվության մեջ։
Բրիտանական բանակի 10-ամյա պլանի համաձայն, որը 82 մլրդ ֆունտ ստերլինգի չափով ծախս է նախատեսում, կառավարությունը մտադիր է ավելի քան 20 մլրդ ֆունտ ծախսել, որը վճարվելու է դոլարով եւ եվրոյով։ Իսկ վերջին փոխարժեքային տատանումները սպառնում են լրջորեն վնասել այդ պլանի կատարումը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



