Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որբերը» սերիալի Վարդանը հիմա սահման պահող զինվոր է

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

«Որբերը» հեռուստասերիալում Վարդանին մարմնավորող Ջոնի Կուրղինյանը 1 տարի է, ինչ Հայոց բանակի զինվոր է: Նա ծառայում է Տավուշում՝ սահմանամերձ Բերդի գնդում: Դերասանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ հարցազրույց է տվել Tert.am Life-ին:

«Ծառայությունս շատ լավ է անցնում: Մեր գունդը պոստ է պահում»,- հպարտությամբ ասաց Ջոնին ու հավելեց, որ ծառայողական դժվարություններ չունի: Միակ և ամենամեծ դժվարությունը, որը չի կարողանում հաղթահարել կարոտն է: Նա հարազատներին վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 13-ին, երբ արձակուրդ էր եկել: Հույս ունի՝ շուտով նորից արձակուրդ գալ և տեսնել սիրելիներին:

Սահմանին լինելը հեշտ չէ, սակայն Ջոնին հպարտությամբ է պահում հայրենիքի սահմանները: «Կարևորը գիտակցես, թե ում համար ես կանգնում սահմանին: Գիտակից մարդը հասկանում է ու  դժվարություն ասվածը դառնում է սովորական երևույթ: Մենք առաջին հերթին մեր հարազատների, ընտանիքի համար ենք այստեղ կանգնած: Ապրիլյան  պատերազմում ընկած տղերքն էլ դրա համար ընկան: Եթե իրենք չկանգնեին սահմանին, հիմա մենք չկանգնենք, վաղը ուրիշը չկանգնի, այդ կրակոցները  կլսենք մեր տներում»,- ընդգծեց դերասանը:

Սահմանին կանգնած զինվորը նշում է, որ ամենադժվար պահին էլ զինվորը մտածում է ապրելու մասին, քանի որ տանն իրենց սպասում են. «Երբ կռիվ է լինում, անկախ քեզնից ես կռիվ տալիս՝ քո ու զինակից ընկերներիդ կյանքի համար: Ապրիլի պատերազմի ժամանակ ես 3 ամսվա ծառայող էի: Պատերազմական դրության մեջ չեմ եղել, միայն այն եմ զգացել, որ եթե լինեի սահմանին, կգիտակցեի՝ ինչի համար էի այնտեղ»:

Ջոնին նշում է, որ ծառայության անցնելուց հետո շատ է փոխվել: «Ժամանակի ընթացքում զգում ես, որ շատ հարցերի այլ կերպ ես նայում: Ավելի շատ ես մտածում ինչ-որ քայլ անելուց առաջ: Փոփոխություններն անկախ քեզանից են լինում: Բանակը նաև հնարավորություն տվեց ինձ համոզվելու, որ չեմ սխալվել այն մարդկանց հարցում, որոնց դեպքում վստահ եմ եղել, որ սպասելու են ինձ»,- ասաց նա:

Խոսելով բանակային ընկերների մասին՝ Ջոնին շեշտեց, որ ձեռք  է բերել հուսալի ընկերներ: «Բանակում նոր շրջապատ ես ձեռք բերում: Հիմա այստեղ ունեմ այնպիսի ընկերներ, որ ամեն պահի հաստատ գիտեմ, որ կողքիս են: Ասում են՝ բանակի ընկերը մինչև կյանքի վերջ ընկեր է մնում: Ես համամիտ եմ այդ խոսքի հետ: Եթե էստեղ մի բան ունենում ենք անելու, ամեն ինչ իրար հետ ենք  որոշում ու անում»,- եզրափակեց նա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով